Սպորտ 

Մխիթարյանը խոսել է իր հետագա անելիքների մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 5-ին` Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում:

«Եթե ճիշտ եմ տեղեկացված, «Բավարիան» այս մրցաշրջանում պարտվել է ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայում: Մենք հարգում ենք «Բավարիային», սակայն գիտենք, որ ի զորու ենք հաղթել նրան: Մենք հաճախ ենք արել դա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:

Ինչ վերաբերում է «Բորուսիայի» հետ իր պայմանագրի երկարաձգմանը, ապա Մխիթարյանը ընդգծել է, որ իր որոշում կախված չէ իր թիմակիցներ Մաթս Հումելսի և Իլկայ Գյունդողանի որոշումներից.

«Բնականաբար, նրանք չափազանց ուժեղ ֆուտբոլիստներ են: Սակայն իմ որոշումները կախված չեն նրանցից»:

Նույն շարքից