Տնտեսություն 

Կառավարությունն արտոնություն տվեց «Յուքոմ»-ին

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Որոշմամբ նախատեսվում է, որ «Յուքոմ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թ. փետրվարի 11-ից մինչև 2019 թ. փետրվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքներ՝ համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, նշելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցնել 4G սերդնի բջջային կապի, հզորացնել 2G և 3G ցանցերը, 18.3 մլրդ դրամի ներմուծում՝ նախնական արժեքներով: Նա նշեց, որ կստեղծվեն լրացուցիչ 340 աշխատատեղեր:

«Մեր նախարարությունում ուսումնասիրվել է այս փաթեթը, այսօրվա գործող կանոնակարգումների շրջանակներում հավանության է արժանացել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նույն շարքից