Սպորտ 

Լիլիթ Մկրտչյանը գրավեց 5-րդ տեղը

Այսօր Չինաստանի Հուան Ցյան քաղաքում ավարտվեց  Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում անցկացվող Բասկյան շախմատի (մասնակիցները միմյանց դեմ մրցում են միաժամանակ երկու գույնի խաղաքարերով) մրցաշարը: Տղամարդկանց մրցաշարում հաղթող դարձավ Դին Լիժենը, ով 10 հնարավորից վաստակեց 7 միավոր, երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Դավիդ Նավարային, իսկ Ռուսլան Պոնոմարյովը եզրափակեց լավագույն եռյակը: Մեր շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը գրավեց 11-րդ, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 14-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Կանանց մրցաշարում լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու լավ հնարավորություն ուներ Լիլիթ Մկրտչյանը, սակայն մեր շախմատիստուհին վերջին տուրում պարտվեց Նանա Ձագնիձեին և գրավեց 5-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Ալեքսանդրա Կոստենյուկը: Նանա Ձագնիձեին բաժին հասավ արծաթե պարգևը, իսկ Վալենտինա Գունինան եզրափակեց լավագույն եռյակը:

Նույն շարքից