Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը սկսվում է Ֆրանսիայում այս տարվա հունիսին, հնարավոր է անցկացվի դատարկ մարզադաշտերում՝ առանց հանդիսատեսի։
Այս հանգամանքը պայմանավորված է ահաբեկչական հարձակումների վտանգի հետ, հայտնել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Մարտին Կալլենը։
Նշենք, որ նոյեմբերին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներից ու պայթյուններից մեկն էլ տեղի ունեցավ Փարիզի Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ անցկացվում էր Ֆրանսիա-Գերմանիա խաղը։ Խաղին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։