Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Դարմշտադտի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա խաղում:

Մխիթարյանը դարպասին հարված չի կատարել: Հայ ֆուտբոլիստի 15 փոխանցումից ճշգրիտ է եղել 73.3 տոկոսը: 27-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին եւ խլել է գնդակը: Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, նրա դեմ եւս խախտել են մեկ անգամ:

Մխիթարյանը ստացել է 6.31 գնահատականը: «Բորուսիայի» կազմում լավագույնը եղել է Իլկայ Գյունդոգանը՝ 8.89:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:

Նույն շարքից