Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն բավարարել է AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա)` Խաղերի ժամանակ տղամարդ բռնցքամարտիկների՝ պաշպանիչ սաղավարտներ չկրելու առաջարկը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Մենք ուրախ ենք, որ ՄՕԿ-ը բավարարել է մեր առաջարկը: Այս որոշմանը բռնցքամարտի սիրահարները երկար ժամանակ է, ինչ սպասում էին: Մեր հաշվարկները և հետազոտությունները ցույց են տվել, որ սաղավարտներից ազատվելը բռնցքամարտի համար միայն օգտակար է», - ընդգծել է AIBA-ի նախագահ Չին Կուո Վուն:
Տղամարդկանց սիրողական բռնցքամարտում սաղավարտների կրումը դադարեցվել է 2013 թվականից: AIBA-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առանց սաղավարտների մենամարտելն ավելի անվնաս է: Անհամեմատ նվազել է մարզիկների՝ ուղեղի ցնցումներ ստանալու և վնասվածքների քանակը:
Առանց սաղավարտների բռնցքամարտիկները վերջին անգամ մրցել են 1984 թ. Լոս Անջելեսում կայացած Օլիմպիական խաղերում: