Կանադայի ոսկու պետական պաշարները հասել են զրոյի, տեղեկացնում է երկրի Ֆիննախը։
«Փետրվարին գերատեսչությունը վաճառել է 21 հազար 851 ունցիա ոսկի, ինչը կազմում է 679.5 կգ: 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Կանադայի միջազգային պահուստներում ոսկու բաժինը դրամական համարժեքով կազմում էր 58 մլն դոլար, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 116 մլն դոլար։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2012թ. դեկտեմբերի 31-ին՝ 181 մլն դոլար։»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Կանադան 1935թ.-ից ի վեր առաջին անգամ է սպառել իր ոսկու պահուստը։