Սպորտ 

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը կպայքարի 9-12-րդ տեղերի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթեց Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց Դես-Սուպեջա զույգին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Դևիսի գավաթի խաղարկության նախորդ երկու խաղում մեր հավաքականը զիջել է Մակեդոնիայի և Իռլանդիայի թիմերին: Այժմ հավաքականը կպայքարի 9-12-րդ տեղերի համար:

Նույն շարքից