Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղն անցավ առանց գոլերի: Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ողջ խաղին:
Այս տուրից հետո «Բավարիան» վաստակած 63 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Թոմաս Տուխելի թիմը նրանից հետ է մնում 5 միավորով: