IT 

Facebook-յան էջ կոտրելը ավելի է բարդացել, սոցցանցը նոր մեխանիզմներ է մշակել

analitik.am

Ինչպես հայտնի է, աշխարհում ամենաշատ պահանջարկն ունեցող Facebook սոցիալական ցանցը պարպերաբար ներկայացնում է նոր մեխանիզմներ, որոնք կապահովեն  օգտատերերի ինֆորմացիայի անվտանգությունը: Այսպես, facebook-ը այս անգամ ներկայացրել է նոր գործիք, որի օգնությամբ կարող եք հասկանալ՝ ինչպես պաշտպանել facebook-յան էջը կոտրելուց: Այն նախատեսված է անվտանգության գործող կարգավորումների արագ ստուգման և խնդիրների լուծման համար: Նոր մեխանիզմը կարող եք գտնել այս հղումով:

5

Նոր մեխանիզմը 3 քայլերի միջոցով կօգնի ձեզ ապահովել անվտանգությունը: Առաջին հերթին facebook-ը առաջարկվում է փակել մուտքն այն ծրագրերից, որտեղ վաղուց մուտք չեք գործել: Համակարգն ավտոմատ կերպով գտնում է այդ ծրագրերը և հնարավորություն տալիս դուրս գալ:

Հաջորդ քայլը հնարավորություն է տալիս ակտիվացնել ծանուցումներն այն մասին, որ ինչ-որ մեկը փորձում է մտնել ձեր էջ: Ծանուցումներ կարող եք ստանալ Facebook-ում, ինչպես նաև՝ էլեկտրոնային փոստի հասցեին:

Երրորդ քայլը հնարավորություն է տալիս գործող գաղտնաբառը փոխարինել առավել ապահով գաղտնաբառով:

4 3

 

Նույն շարքից