2016 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 94.4%-ով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, եթե 2015 թվականի հունվարին հանրապետությունում արտադրվել է 1.8 տոննա գորգ և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ընդամենը ՝ 0.1 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 113 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015 թվականի հունվարին՝ 354 հազար հատ: Տրիկոտաժեղենի արտադրությանը ծավալն էլ նվազել է 68.1%-ով: Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 91.6 տոկոսով աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. եթե 2015 թվականի հունվարին արտադրվել է 283.1 հազար զույգ գուլպեղեն, ապա 2016 թվականի հունվարին՝ 542.5 հազար զույգ: