Միլիարդատեր, Forbes Publishing-ի փոխնախագահ Քրիստոֆեր Ֆորբսը վաճառել է Նապոլեոն Բոնապարտի և Նապոլեոն 3-րդի հետ կապված իրերի անձնական հավաքածուն:
Gazeta.ru կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ֆրանսիական Osenat աճուրդային տան կայքը:
Գրեթե ամբողջ հավաքածուն, որի մեջ եղել է ավելի քան հազար փաստաթուղթ և նամակ, ավելի քան 500 նկար, գնել են աճուրդի առաջին երկու օրը: Մոտ 40 լոտ գնվել է տարբեր թանգարանների կողմից: