Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նորամուտը նշեց իսպանական Պրիմերայում:
28-րդ տուրի արտագնա խաղում «Ռայո Վալյեկանոն» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ, Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին եւ մի քանի րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Բեբեն հավասարեցրեց հաշիվը:
Խուսափել պարտությունից հյուրերը չկարողացան: «Էսպանյոլը» հաղթեց 2:1 հաշվով եւ 31 միավորով 14-րդ տեղում է: «Ռայո Վալյեկանոն» ունի 26 միավոր եւ 17-րդն է: