Սպորտ 

Աթյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայտնի են դարձել ազատ ոճայինների 86 կգ քաշային կարգի եզրափակչի մասնակիցները: Նրանցից մեկը Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Կուդամոգոմեդովն է, ով քառորդ եզրափակչում պարտության էր մատնել հայաստանցի Շամիր Աթյանին:

Այսպիսով, Աթյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Իբրագիմ Ալդատովը:

57 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գարիկ Բարսեղյանին պարտության մատնած բելառուս Ասադուլա Լաչինաուն պարտվել է կիսաեզրափակչում:

Նույն շարքից