Միջազգային 

Վրաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բաքու

Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի աշխատանքային այցը: Ինչպես հաղորդում են վրաստանյան ԶԼՄ-ները, քիչ առաջ Վրաստանի նախագահին Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորել են մի շարք պաշտոնատար անձինք:
Գեորգի Մարգվելաշվիլին Բաքվում մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմայով 4-րդ գլոբալ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Գեորգի Մարգվելաշվիլին Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցելու է համաժողովի բացման արարողությանը:

Նախատեսվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի և համաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ:

Հանդիպումներից հետո նախատեսված է Վրաստանի նախագահի մամուլի ասուլիսը տեղի լրատվամիջոցների համար:

Նույն շարքից