Սպորտ 

Հայ ըմբիշները կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց 2-րդ գոտեմարտերն են անցկացրել Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

61 կգ քաշային կարգում հանդես եկող Վոլոդյան քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվեց վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիին:

Գրիգորյանը (74 կգ) նույնպես քառորդ եզրափակչում 1:12 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սոներ Դեմիրասին:

Մրցակիցների՝ եզրափակիչ հասնելու դեպքում հայ ըմբիշները կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

Նույն շարքից