Տնտեսություն 

ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում. ԱՎԾ

2016թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.2% գնանկումով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝  պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:

2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 94.6%, ոչ պարենային ապրանքնե րինը` 99.9%, ծառայությունների սակագներինը` 103.4%, իսկ հունվար-փետրվարին 2015թ. հունվար- փետրվարի համեմատ` համապատասխանաբար 98.9%, 95.6%, 100.8% և 103.4%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.7-0.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով:

Նույն շարքից