Սպորտ 

Աննա Գրիգորյանը՝ ՀՀ բազմամարտի չեմպիոն

Մարմնամարզության Հայաստանի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտան աղջիկները: Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, ով հավաքեց 47,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գայանե Սիրականյանը՝ 47,2 միավորով: Մրցանակային երրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է՝ 43,7 միավորով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Մենք արդեն ունենք մեր հավաքական թիմերը, սակայն առաջնությունից հետո կվերանայենք, կարող է և փոփոխություն լինի: Առաջիկայում պլանավորում ենք մասնակցել մեկ մրցաշարի Վրաստանի Բաթումի քաղաքում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանը:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են 23 աղջիկ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մարտի 11-ին կկայանա աղջիկների եզրափակիչը առանձին գործիքների վրա:

Նույն շարքից