Սպորտ 

Երևանում կանցկացվի շախմատի վետերանների Եվրոպայի 16-րդ առաջնությունը

Ընթացիկ տարվա հունիսի 4-14-ը Երևանում կանցկացվի շախմատի վետերանների տղամարդկանց և կանանց Եվրոպայի 16-րդ առաջնությունը:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 16 մլն դրամ:

ՀՀ սպորտի և երիտասարադության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ վետերանների Եվրոպայի առաջնության անցկացումը կխթանի Հայաստանում շախմատի զարգացմանը, կնպաստի Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կապերի հաստատմանը գործընկեր ֆեդերացիաների հետ:

Նույն շարքից