Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` բրազիլացի Պելեն, աճուրդում վաճառքի կհանի իր ձեռքբերումները` րոնց թվում 3 մեդալներ են, մարզաշապիկը, Ժուլ Րիմեյի գավաթը, որի արժեքը կարող է հասնել 1մլն դոլարի: Այս մասին հայտնել է Dailymail-ը:
«Պելեն Մերիլին Մոնրոն է, սակայն սպորտային աշխարհում: Նա ֆուտբոլային աշխարհի պատվիրակ է»,- այս մասին հայտնել է «Julien's Auctions» աճուրդի տան գործադիր տնօրեն Մարտին Նոլանը:
Աճուրդը կկայանա Լոնդոնում հունիսի 7-9-ն ընկած ժամանակահատվածում: Աճուրդի մուտքը լինելու է ազատ, և երկրպագուները կարող են գնալ և տեսնել բոլոր վաճառքի հանված պարագաները:
Վաճառքի եկամտի որոշ մասը ֆուտբոլիստը կնվիրաբերի Կուրտիբայի մանկական հիվանդանոցին: