Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը գերազանցեց Լոնդոնի «Տոտենհեմին»՝ 3:0: Դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, մեկ անգամ աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին:
«Բորուսիա»-«Տոտենհեմ»` 3:0
1:0 Օբամեյանգ (30՛), 2:0 Ռոյս (61՛), 3:0 Ռոյս (70՛)