Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքները աճել են 2,33%-ով՝  հասնելով 38,72 դոլարի՝ մեկ բերելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները աճել են 1,82%- ով՝ հասնելով բարելի համար 40,78 դոլարի։

Նույն շարքից