Սպորտ 

Դավիթ Սաֆարյանը 7:0 հաշվով հաղթեց գերմանացի ըմբիշին

Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայ ազատոճայիններից վերջինը պայքարին ներգրավել է 70 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը:

Հայ ըմբիշը որակավորման փուլում 7:0 հաշվով հաղթեց գերմանացի Լենարդ Վիքելին:

1/8 եզրափակչում Սաֆարյանի մրցակիցը կլինի Ալանս Ամիրովսը (Լատվիա):

Նույն շարքից