Սպորտ 

Սպիտակում կմեկնարկի սամբոյի Հայաստանի Հանրապետության առաջնությունը

2016 թվականի մարտի 12-ից 13-ը ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կանցկացվի սամբոյի Հայաստանի Հանրապետության առաջնությունը:

Սպիտակի N 1 մանկապատանեկան մարզադպրոցում մրցումները անցկացվելու են 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100 կգ քաշային կարգերում՝ ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանանան մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների, իսկ չեմպիոնները Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն Եվրոպայի առաջնությանը:

Նույն շարքից