Սպորտ 

Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում

Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը մոտ վեց ժամ տեւած պայքարում 65-րդ քայլում ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հայկական շախմատի 33-ամյա առաջատարը հանդես էր գալիս սեւ ֆիգուրներով:

21-ամյա հոլանդացի գրոսմայստերը մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցն է եւ համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ չորրորդն է:

Առաջատարի դիրքը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:

Նույն շարքից