Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը քառորդ եզրափակչում հանդիպել էր վրացի Իրակլի Շավաձեին: Հայ մարզիկը հաղթել է 7:6 հաշվով:
Եզրափակչի ուղեգրի համար Ռոմանը կմրցի Դմիտրի Ցումբալյուկ (Ուկրաինա) - Թալե Մամադով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ամոյանը 9:0 հաշվով պարտության էր մատնել խորվաթ Իվան Լիզատովիչին: