Տնտեսություն 

Մեկ տարում դրամի միջին հաշվարկային փոխարժեքն աճել է 3.2%-ով. ԱՎԾ

2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.4% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.6% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ 2016թ. փետրվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.8% և 2.2%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 2.4% և 3.2% հավելաճ:

2016թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 493.6 դրամ, ինչը 3.2%-ով գերազանցել է 2015թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (478.4 դրամ):

Նույն շարքից