Վարշամ Բորանյանը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին:
Հիշեցնենք, որ Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին:
1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին:
Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին: