Գերմանիայի առաջնության «Բորուսիա»-«Մայնց 05» խաղի ընթացքում երկրպագուներից մեկը սրտի կաթվածի հետևանքով մահացել է:
Այդ լուրն իմանալուց հետո «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները չեն տոնել երկրորդ գոլը:
Մահացած երկրպագուի հիշատակին թիմերը երգել են «You'll Never Walk Alone»-ը: Նրա հիշատակը հոտնկայս հարգել են նաև 81 հազար երկրպագուներ: