Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը ըստ Whoscored.com-ի

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մայնցի» դեմ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի տնային խաղում:

Մխիթարյանի 56 փոխանցումներից ճշգրիտ է եղել 75 տոկոսը: 27-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, երկու անգամ խլել է գնդակը:

Մխիթարյանը ստացել է 7.43 գնահատական, «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը գնահատվել է Մարկո Ռոյսը՝ 8.82:

Նույն շարքից