Տնտեսություն 

Արբիտրաժային դատարանը քննելու է «Ararat»-ի դեմ «Marlboro»-ի հայցը

Regnum.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի արբիտրաժային դատարանը քննություն է անցկացնում «Philip Morris Brands Sarl» ընկերության հայցով, որի համաձայն` վերջինս պահանջում է ՌԴ տարածքում արգելել «Ararat» ընկերության ծխախոտները:

Հայց ներկայացնող կողմի պնդմամբ` «Ararat» ծխախոտների ապրանքային նշանը սպառողներին մոլորության մեջ է գցում, քանի որ «Marlboro»-ի և «Ararat»-ի ապրանքանշանները շփոթելու աստիճանի նման են:

«Ararat» ապրանքանիշի սեփականատիրոջ հավաստմամբ` ապրանքանիշները նման չեն միմյանց և ոչ մի կերպ չեն կարող շփոթություն առաջացնել սպառողների մոտ:

Նույն շարքից