Սպորտ 

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր

Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գուգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին և եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցաշարին ներկայացնել էր 8 մարզիկով: Թիմը Անապայից կվերադառնան 1 մեդալով:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Նույն շարքից