Հիշում եմ և պահանջում 

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության՝ Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները փակ կլինեն

analitik.am

Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղասպանության հիշատակության օր»:

«Սա մեծ օր է Հայ դատի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

Նույն շարքից