Մոսկվայում կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Տուրը ընդհանրապես խաղաղ ստացվեց. բոլոր խաղատախտակներում գրանցվեց ոչ-ոքի: Արդյունքում մրցաշարային աղյուսակում ամեն ինչ մնաց նույնը. Արոնյանը 3 միավորով 2-րդ տեղում է` կես միավոր զիջելով Սերգեյ Կարյակինին: