Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ պարտության մատնեց 83-րդ քայլում:
Արոնյանը 4 միավորով հավասարվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Նախորդ տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուս Պյոտր Սվիդլերի ու ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին: