Բիզնես Տնտեսություն 

Հայրենական մեծ պատերազմի 874 մասնակիցների կենսաթոշակների չափը ապրիլի 1-ից կբարձրանա

analitik.am

Հայաստանի կառավարության մարտի 17-ի որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցների տրվող գումարների չափն ապրիլի 1-ից 50-140 տոկոսով կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառավարության նիստում ընդունվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Դրա համաձայն, հետեւյալ կատեգորիայի անձանց տրվող պարգեւավճարի չափը 2016 թվականի ապրիլի 1-ից կկազմի 12.000 դրամ.

1)  զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (8000 դրամի փոխարեն),

2)  աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հետագայում հաշմանդամ դարձած Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (5000 դրամի փոխարեն),

3)  աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հաշմանդամություն չունեցող Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (7000 դրամի փոխարեն):

Նույն շարքից