Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» տեսադաշտում: Այս մասին հաղորդում է «Bild»-ը:
27-ամյա հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի համար առաջնահերթություն է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը գերմանական թիմի կազմում անցկացրել է 42 խաղ, խփել 19 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: