Բիզնես Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Գինու, օղու, գարեջրի արտադրության ծավալները նվազել են, շամպայնինը՝ աճել

analitik.am

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ-ի հունվարին  Հայաստանում արտադրվել է 247.9 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.5 տոկոսով:

2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 378.6 հազար լիտր գինի:

Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվարին արտադրվել է 538.5 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.1%-ով (2015-ի հունվարին արտադրվել է 691.1 հազար լիտր օղի):

Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվարին արտադրվել է 448.8 հազար լիտր գարեջուր` 2015թ-ի հունվարի համեմատ նվազելով 23.2 %-ով:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 3.5 անգամ` կազմելով 25.2 հազար լիտր:

Ըստ ԱՎԾ-ի՝ հունվարին հանրապետությունում արտադրվել է 126.4 հազար լիտր վիսկի, ինչը 2015թ-ի հունվարի համեմատ աճել է 2,4 անգամ:

Նույն շարքից