Սպորտ 

ՈւԵՖԱ. Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականում է

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է շաբաթվա խորհրդանշական հավաքականում՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի վարկածով:

«Հայ կիսապաշտպանը դարձյալ ուղղորդում էր դորտմունդյան թիմի միջին գիծը եւ օգնեց «Բորուսիային» դուրս գալ քառորդ եզրափակիչ»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պայքարից դուրս թողեց Լոնդոնի «Տոտենհեմին»՝ տանելով երկու հաղթանակ՝ 3:1, 2:1:

Նույն շարքից