Սպորտ 

Դատարանը Նեյմարին մեղավոր է ճանաչել

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Ռիո դե Ժանեյրոյի վարչական դատարանը հրապարակել է «Բարսելոնի» հարձակվող Նեյմարի մեղադրական եզրակացությունը: Հանրահայտ ֆուտբոլիստը խուսափել է հարկերից 2012-2014 թթ. ժամանակահատվածում:

Բրազիլիայի ազգային հավաքականի 24-ամյա ավագը պետք է Բրազիլիայի գանձարան վճարի 188,8 մլն ռեալ (45 մլն եվրո):

Ինչպես հաղորդել են դատարանում, Նեյմարը 2012-2014 թթ. ժամանակահատվածում պետք է վճարեր 15 մլն եվրո, սակայն չի արել դա: Եվս 30 միլիոնը տուգանքն է:

Նույն շարքից