Սպորտ 

Խուրշուդյանը և Ալեքսանյանը՝ Ռուսաստանի նախագահի ծանրամարտի գավաթի խաղարկության հաղթողներ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կազանում կայացած կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 110 կգ, հրեց 136 կգ և երկամարտի 246  կգ արդյունքով դարձավ գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշային կարգի մրցումներին մասնակցում էին 3 ծանրորդ:

Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում իր գլխավերևում պահեց 189 կգ, հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը:

Նախօրեին 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը:

Հայաստանը Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությանը ներկայացել է 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) և Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):

Նույն շարքից