Սպորտ 

Վրացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Բելառուս հանդիպումը

Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:

Խաղը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Զազա Մենթեշաշվիլին և Զազա Փիփիան: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Նույն շարքից