Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը` խորհրդանշական հավաքականում

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակահանությունն ու գնահատականն «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 հարված, որոնցից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: Նրա 87 փոխանցումները եղել են 81.6 տոկոս ճշգրտությամբ: Մխիթարյանը հաղթել է 1 օդային մենապայքարում եւ 6 անգամ շրջանցել մրցակցին: Հենրիխը թույլ է տվել 2 խախտում՝ ստանալով նաեւ դեղին քարտ, իսկ նրա դեմ պայքարում կանոնները խախտել են 3 անգամ: Նա ստացել է 8.74 գնահատակը եւ, ճանաչելով խաղի լավագույն ֆուտբոլիստ, ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ Աուգսբուրգում կայացած խաղում «Բորուսիան» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 45-րդ րոպեին խփել էր հյուրերի պատասխան գոլը: Դա նրա 20-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:

QcTtkhz7yJQ

Նույն շարքից