Սպորտ 

Լևոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ մոտ 6.5 ժամ տեւած պարտիայում իր պարտությունն ընդունեց 66-րդ քայլում:

Այս հաղթանակի շնորհիվ հնդիկ գրոսմայստերը հավաքեց 5.5 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինին, որը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը 5 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Մոսկվայում շարունակվող մրցաշարում մարտի 22-ը հանգստյան օր է: Մարտի 23-ին կայանալիք 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով կմրցի հետնապահ Վեսելին Տոպալովի հետ:

Նույն շարքից