Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Նույնիսկ պատերազմող Սիրիան է միրգ ու բանջարեղեն արտահանում Ռուսաստան, իսկ Հայաստանը…

analitik.am

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ սկսվել է Սիրիայից դեպի Ռուսաստան մրգի և բանջարեղենի արտահանումը, այս կերպ Մոսկվան փորձում է լրացնել այն բացը, որն առաջացել է թուրքական ապրանքի ներկրումն արգելելու պատճառով:

Հայտնվում է, որ անցած շաբաթ Սիրիայից Ռուսաստան է ներմուծվել մոտ երեք տոննա նարինջ, լիմոն, կաղամբ և այլն:

Թերթը գրում է, որ մինչ այս պահը Սիրիայից միրգ և բանջարեղեն ներկրելը Ռուսաստանի համար կրել է փորձնական բնույթ, սակայն այժմ ամեն ինչ այլ է:

Հավելենք, որ ներմուծումն մշտական դարձնելու համար սիրիական կողմը պետք է մտածի փաթեթավորման մասին, քանի որ ռուսական կողմն այս հարցում ժամանակակից մոտեցում է պահանջում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում թուրքական մրգի և բանջարեղենի ներմուծումն արգելելուց հետո Հայաստանում ակտիվացան այն զրույցները, թե հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում և հնարավոր կլինի հայկական միրգն ու բանջարեղենն ավելի մեծ ծավալներով արտահանել Ռուսաստան, ցավոք այդ խոսակցությունները մնում են խոսակցությունների մակարդակում: Նույնիսկ պատերազմող Սիրիան է օգտվում առիթից, իսկ Հայաստանը դեռ լռում է:

Նույն շարքից