Իտալացի դիզայներ, սեփական նորաձևության տան հիմնադիր Ջորջիո Արմանին իր նոր հավաքածուն ստեղծելիս հրաժարվել է բնական մորթի օգտագործելուց: Այս կերպ նա հա դեմ է հանդես գալիս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին: Արմանիի խոսքերով, այժմ գոյություն ունեն ժամանակակից մեթոդներ այլընտրանքային տարբերակներ ունենալու համար:
«Ես ուրախ եմ հայտնել ձեզ, որ Armani Group-ը պատրաստվում է իր հավաքածուները ստեղծելիս հրաժարվել բնական մորթու օգտագործումից»,-հայտարարել է Արմանին: