Միջազգային 

Ռուսական հատուկ ծառայությունները զգուշացրել են բելգիական կողմին պատրաստվող ահաբեկչությունների մասին

 ՌԴ հատուկ ծառայությունները Բելգիայի իշխանություններին ինֆորմացիա են տրամադրել ԻՊ-ի երեք գրոհայինների կողմից պատրաստվող հարձակման մասին: Հայտնվում է, որ երեք ահաբեկիչներից երկուսը բելոռուսցի եղբայրներ են, ովքեր միայն փետրվարի վերջին են մուտք գործել Բելգիա:

Նրանց ուղեկցել է ևս մեկ բելոռուսցի՝ Մարատ Յունուսով անունով: Ռուսաստանի ուժայինների տեղեկություններով, եղբայրները ահաբեկչական խմբավորման շարքերը համալրել են Սիրիայում վերապատրաստում անցնելուց հետո:

Նշենք, որ վերջին տվյալներով այսօր առավոտյան Բրյուսելի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի արդյունքում զոհերի թիվը հասնում է մոտ 30-ի:

Նույն շարքից