Բրյուսելի տրանսպորտային վարչությունից հայտնում են, որ Բելգիայի մայրաքաղաքի մետրոյի «Մալբեկ» կայարանում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի: Իր հերթին Բրյուսելի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ մետրոյի կայարանում ահաբեկչությունների արդյունքում զոհերի թիվը հասնում է 11-ի:
Հարկ է նշել նաև, որ արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ Բելգիայի մայրաքաղաքում արդեն 5-րդ պայթյուն է որոտացել: Հավելենք, որ այս պահին Բելգիայի և Ֆրանսիայի սահմանը փակ է, այս մասին հայտնում է Liberation թերթը՝ հղում անելով Thalys ընկերությանը: