Բլոգ Մշակույթ 

Հայ հայտնիներ, ովքեր մեծացել են մեր աչքի առջև

analitik.am

Նրանք շոու բիզնեսում իրենց գործունեությունը սկսել են ծավալել դեռ մանկուց եւ,  կարելի է ասել, մեծացել են բոլորիս աչքի առջեւ։ Համերգներ, տեսահոլովակներ, ֆոտոշարքեր… նրանք մանկուց են սովոր այս ամենին։

Wnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիներին, ովքեր շոու բինզեսում են արդեն երկար տարիներ.

Սիրուշո.

716 (1)Սիրուշոն ծնվել 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում: Նրա հայրը՝ Հրաչյա Հարությունյանը անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, ՀՀ Ազգային արտիստ։ Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստ։

maxresdefault2Սիրուշոն իր առաջին քայլերը դեպի երգ և երաժշտություն արել է դեռ մանկուց: 7 տարեկանում նա սկսեց գրել իր առաջին երգերը, իսկ արդեն 9 տարեկանում նա «Լուսաբաց» երգի համար ստացավ Հայկական ազգային երաժշտական մրցանակ։ Նա իր առաջին ալբոմը, որը կոչվում է «Սիրուշո» թողարկել է 13 տարեկանում։

917Դրան հաջորդեց  «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

5192008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»:

11202012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում:

Այժմ Սիրուշոն շարունակում է ստեղծագործել. նոր երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել, որոնց շատ արագ սիրվում ու լայն տարածում են գտնում։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից