Տնտեսություն 

Արձանագրվել է նավթի գների անկում

Segodnya.ua կայքի փոխանցմամբ՝ առևտրի էլեկտրոնային բորսաներում արձանագրվել է նավթի գների անկում:

Մասնավորապես, սա կապված է Բրյուսելում իրականացրած ահաբեկչական գործողությունների հետ:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,03 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 41,36 ԱՄՆ դոլար: Նյու Յորքի NYMEX բորսայում WTI WTI (West Texas Intermediate) տեխասյան նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 1.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,64 ԱՄՆ դոլար:

Նույն շարքից